2 մայիսի 2012 - 19:27 AMT
Յուրա Մովսիսյանը «Ամկարի» հետ խաղում գոլ է խփել, «Կրասնոդարը» ոչ ոքի է խաղացել՝ 2:2

Մայիսի 2-ին Ռուսաստանի առաջնության 42-րդ տուրում «Կրասնոդարը» խաղացել է «Ամկարի» դեմ: Հաշիվը 14–րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա Իգոր Լամբարսկու փոխանցումից հետո գրավել է հակառակորդի դարպասը և թիմի կազմում գրանցել իր 13-ր գոլը:

Երկրորդ խաղակեսի վերջին «Ամկարի» ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը՝ 1:1:

83-րդ րոպեին Մովսիսյանի փոխանցումով Ժոաոինյոն գոլ է խփել՝ 1:2, բայց լրացուցիչ ժամանակում «Ամկարը» խաղն ավարտել է 2:2 հաշվով:

«Կրասնոդարը» հավաքել է 60 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը: