3 մայիսի 2012 - 20:42 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Գալիս ենք նոր օրենք բերելու և գրելու մեր պատմության ապագա դասագիրքը

«Ժառանգություն» խմբակցության նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքը տեղի ունեցավ այսօր` մայիսի 3-ին:

«Գալիս ենք նոր օրենք բերելու և գրելու մեր պատմության ապագա դասագիրքը»,- հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանն իրեն համեմատեց սկսնակ երգչի հետ, որը տաքացնում է «պուբլիկան» Ձախ Հարութի ելույթին պատրաստելու համար:

«Սա Երևանն է, սա ըմբոստ քաղաք է, և քիչ առաջ Մատենադարանի առաջ ավտոբուսներով մարզերից բերած մարդկանց դեմ ըմբոստացավ անգամ եղանակը: Միասին տեր դառնանք մեր երկրին` թույլ չտալով անարդարություն»,- նշեց Արզումանյանը:

ԱԺ համամասնական ցուցակով առաջադրված Արման Մուշեղյանը գալիս է հավասար իրավունքների համար. «Ժառանգության» կոալիցիան ժողովուրդն է, որին նա երբեք չի դավաճանել»:

Հանրահավաքին ելույթ ունեցան նաև Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Ռուբեն Հակոբյանը և անկուսակցական, «Ժառանգության» ցուցակում ընդգրկված այլ թեկնածուներ:

Հանրահավաքի ընթացքը շարունակվում է համերգային մասով, ելույթ է ունենում Ձախ Հարութը: