4 մայիսի 2012 - 16:49 AMT
ՀՖՖ. Համացանցում տարածված հավաքականի մարզահագուստի նկարը կեղծ է

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ համացանցում տարածված իբր «Ադիդաս» ընկերության երևանյան գոյություն չունեցող պաշտոնական ներկայացուցչության մարզաշապիկը ոչ մի ընդհանրություն չունի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի հետ:

“Դա սպեկուլյատիվ լրատվություն է: Հավաքականի մարզաշապիկի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 5-ին ֆուտբոլի ակադեմիայում”,- նշված է ՀՖՖ հայտարարության մեջ:

Հավաքականի նոր “Ադիդաս” մարզահագուստի շնորհանդեսին ներկա կլինեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: