4 մայիսի 2012 - 18:40 AMT
ICES դիտորդները շարունակում են հետևել նախընտրական արշավին

Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների շտաբը շարունակում է հետևել նախընտրական գործընթացներին: Մայիսի 4-ին ներկայացվեց առաքելության միջանկյալ զեկույցը՝ «Հայաստանի Հանրապետության ԸՕ և ընտրակարգի վերլուծություն, ԿԸՀ աշխատանքի և հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ների աշխատանքի վերլուծություն» թեմայով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել առաքելության մամլո ծառայությունում, մայիսի 5-ին առաքելության անդամները, Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն մի շարք հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ: Նրանք իրենց կարծիքը կհայտնեն Հայաստան-ԵՄ, Հայաստանի եվրաինտեգրման ու ԵՄ հետ Հայաստանի ապագա համագործակցության վերաբերյալ:

Առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներ, ԱՄՆ ու Իսրայելի ներկայացուցիչներ: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ, Քնեսեթի XV գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: