4 մայիսի 2012 - 21:31 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է մոնիթորինգային առաքելությունների ներկայացուցիչների հետ

Մայիսի 4-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Տեր-Պետրոսյանը դիտորդներին ներկայացրել է իր դիտողություններն առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության առնչությամբ` հատկապես նշելով ընտրացուցակների ուռճացման խնդիրը և համարելով դա ընտրությունների ընթացքում կեղծումների համար հիմնական պահեստ:

ՀԱԿ-ի ղեկավարը նաև պատասխանել է մոնիթորինգային առաքելության մասնակիցների հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը: