5 մայիսի 2012 - 14:42 AMT
ՀՀ ԱՆ. Հրապարակում տուժածներից հիվանդանոցներից դուրս են գրվել ևս 14-ը

ՀՀ առողջապահության նախարարությունը PanARMENIAN.Net-ին հայտնել է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից 14-ը վերջին ժամերի ընթացքում դուրս են գրվել: Ներկա պահին մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 80-ը: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում, չկան:

Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են: Բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: