27 մայիսի 2004 - 22:36 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳԱԲԱԼԱՅԻ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել տեղեկատվության հետաքննմանը, համաձայն որի Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում աշխատում են ազգությամբ հայ անձինք: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայույան ղեկավար Ռամիզ Մելիքովը: Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Մեթին Միրզան հաղորդել է, որ նույն հարցով զբաղվում է նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ըստ աղբյուրի, ելնելով նրանից, թե ինչպիսին կլինեն հետաքննության արդյունքները, պաշտոնական Բաքուն նոտա կհղի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: