
Սերբիայի նախագահի ընտրություններում տեղի կունենա երկրորդ փուլ, որին կմասնակցի նախկին նախագահ Բորիս Թադիչն ու ընդդիմադիր Տոմիսլավ Նիկոլիչը:
Ըստ ընտրողների հարցումների, Թադիչը հավաքում է 26,7 տոկոս, իսկ Նիկոլիչը՝ 25,5 տոկոս:
Մինչդեռ խորհրդարանական ընտրություններում Նիկոլիչի Սերբիայի պրոգրեսիվ կուսակցությունը հավաքում է ձայների մեծամասնությունը, ըստ էքզիտ-փոլերի: Նրա օգտին ձայն է տվել ընտրողների 24,7 տոկոսը, այն դեպքաում երբ Թադիչի Դեմոկրատական կուկսակցությունը հավաքում է մոտ 23,2 տոկոս: Ինչպես նշում են քաղաքական վերլուծաբանները, խզումը քաղաքական ուժերի միջև այնքան մեծ չէր, որքան ակնկալվում էր, հայտնում է Լենտա.ռու-ն: