7 մայիսի 2012 - 17:07 AMT
ԵՄ դիտորդները նշել են նախընտրական արշավի ժամանակ արձանագրված առաջընթացը

ԵՄ դիտորդները նշել են նախընտրական արշավի ժամանակ արձանագրված առաջընթացը, երբ ԶԼՄ-ները, հիմնականում, հավասարակշռված են լուսաբանել հիմնական կուսակցությունների գործունեությունը: Ներկայացնելով եզրակացությունը մայիսի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում, դիտորդները նշեցին բաերգործության տարրը նախընտրական շրջանում, մասնավորապես, ԲՀԿ կողմից 500 տրակտորների հատկացումը, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի կողմից նախընտրական շրջանում դպրոցների և ուսուցիչների օգտագործումը:

Այսօր Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին նախնական եզրակացությամբ հանդես եկան Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները՝ հայտարարելով, որ հայտնաբերված թերությունները չէին կարող զգալի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Քշիշտոֆ Լիսեկը նշեց, որ դիտորդների եզրակացությունը պետք է դիտարկել ավելի լայն առումով, որպես գործընթացի սկիզբ, այլ ոչ թե ավարտ: