ԵՄ դիտորդները նշել են նախընտրական արշավի ժամանակ արձանագրված առաջընթացը![]() 7 մայիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ԵՄ դիտորդները նշել են նախընտրական արշավի ժամանակ արձանագրված առաջընթացը, երբ ԶԼՄ-ները, հիմնականում, հավասարակշռված են լուսաբանել հիմնական կուսակցությունների գործունեությունը: Ներկայացնելով եզրակացությունը մայիսի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում, դիտորդները նշեցին բաերգործության տարրը նախընտրական շրջանում, մասնավորապես, ԲՀԿ կողմից 500 տրակտորների հատկացումը, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի կողմից նախընտրական շրջանում դպրոցների և ուսուցիչների օգտագործումը: Այսօր Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին նախնական եզրակացությամբ հանդես եկան Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները՝ հայտարարելով, որ հայտնաբերված թերությունները չէին կարող զգալի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Քշիշտոֆ Լիսեկը նշեց, որ դիտորդների եզրակացությունը պետք է դիտարկել ավելի լայն առումով, որպես գործընթացի սկիզբ, այլ ոչ թե ավարտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |