8 մայիսի 2012 - 16:57 AMT
Շուշիում տեղի է ունեցել քաղաքի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական համերգ

Չնայած մայիսի 8-ի համար արդեն սովորական դարձած հորդառար անձրևին, Շուշիի բերդի մոտակա բացատում տեղի ունեցավ քաղաքի ազատագրման 20-ամյակին նվիրված հիանալի համերգ: Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնք պարում և երգում էին մասնակիցների հետ, պարում էին ժողովրդական պարեր ու երգում էին հայրենասիրական երգեր: Նույն վայրում իրենց գործերն էին ցուցադրել ժողովրդական վարպետները: Տոնակատարության գագաթնակետը դարձավ Շուշիի նոր օրհներգը, որը կատարեց երգչախումբն ու բոլոր ներկաները, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Շուշիից:

Հայաստանի և ԼՂՀ ղեկավարները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու զննեցին վերականգնվող տները: Այսօր Շուշիում վերջապես շինարարություն է ընթանում, հուսով ենք, որ շուտով քաղաքաը իր նախկին տեսքը կստանա: