8 մայիսի 2012 - 17:36 AMT
Ուկրաինայի կազմկոմիտեն տեղեկություն չունի, որ որևէ ֆուտբոլային թիմ հրաժարվել է մասնակցել ԵԱ-ին

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն Ուկրաինայում կկայանա ինչպես պլանավորվել է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում EURO-2012 ՈՒԵՖԱ մրցաշարի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին:

«Ի՞նչ բոյկոտ: Մրցաշարը կկայանա անկախ ցանկացած եղանակից: Ցանկանում եմ նշել, որ խոշոր մարզական իրադարձությունների բոյկոտը, մասնավորապես, EURO-2012-ի, իրավաբանական կամ քաղաքական հարցերի լուծման լավագույն միջոցը չէ»,- ասել է նա: Նա նշել է, որ ՈՒԵՖԱ-ն բազմիցս մեկնաբանել է իրավիճակը՝ կապված եվրոպական քաղաքական գործիչների հայտարարությունների հետ Ուկրիանայում EURO-2012 անցկացնելու մասին: Միաժամանակ նա նշել է, որ տեղի կազմակերպչական հանձնաժողովում տեղեկատվություն չկա այն մասին, որ որևէ եվրոպական հավաքական հրաժարվել է մասնակցել առաջնությանը և մտադիր է բոյկոտել այն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: