8 մայիսի 2012 - 20:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Մանուկյան. Մեր պայքարը շարունակվում է

Բացելով Երևանում ընդդիմության հանրահավաքը` ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ի պայքարը շարունակվում է:

Նրա խոսքով` չնայած, որ ընտրություններին հաջորդած գիշերը հանրահավաքի մասնակիցները ճնշված տրամադրություն ունեին, զգացվում էր հիասթափությունը և անգամ «տոմս գնելու և այդ երկրից հեռանալու ցանկությունը», պայքարը, այնուամենայնիվ, շարունակվում է: «Դա մեր խաչն է` պայքար հանուն արդարության, ազատության, հանուն Հայաստանի ապագայի»,- ասել է Մանուկյանը:

Նա մեկնաբանել է նաև քվեարկությանը մասնակցածների թիվը` 1 մլն 600 հազար: Նրա խոսքով` դա անհեթեթ թիվ է, որն ընդգրկում է Հայաստանից բացակայող քաղաքացիներին:

Մանուկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ընտրողների կասկածելի բարձր ներկայանալիությանը մարզերում, մինչդեռ Երևանում այն կազմել է 400 հազար ընտրողից քիչ ավելի:

ՖՈՏՈՇԱՐՔ