11 մայիսի 2012 - 13:33 AMT
ՀՀ ԿԳՆ-ն հայտարարում է Վրաստանի բուհերում կրթաթոշակային տեղերի մրցույթ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար`10 կրթաթոշակ:

ԿԳՆ-ից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները: Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 22-ն է: