11 մայիսի 2012 - 18:51 AMT
2013թ գործազրկությունը եվրոյի գոտում կմնա ԵՄ համար ռեկորդային մակարդակում` 11 տոկոս

2013թ գործազրկությունը եվրոյի գոտում կմնա ԵՄ համար ռեկորդային մակարդակում` 11 տոկոս` ՀՆԱ-ի 1 տոկոս աճի պայմաններում, ասվում է այսօր Եվրահանձնաժողովի կողմից արված կանխատեսման մեջ: Ընթացիկ տարվա մարտից սկսած` եվրագոտում գործազրկության մակարդակը մնում է նույն մակարդակում` 10.9 տոկոս: Սա Եվրագոտու պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է:

Միևնույն ժամանակ, եվրահանձնաժողովն ակնկալում է տնտեսական աճ` 2013-ին եվրագոտու 17 երկրներում այն պետք է կազմի 1.1 տոկոս, 27 երկրներում` 1.3 տոկոս, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԵՄ հակաճգնաժամային ծրագրում ներառված Եվրագոտու երկրներից ամենածանր վիճակն Իսպանիայում է, որտեղ տնտեսական անկումը շարունակվում է պահպանվել 0.3 տոկոսի մակարդակում : Այս երկրի բյուջետային դեֆիցիտը կազմում է 6.3 տոկոս: