11 մայիսի 2012 - 21:15 AMT
Մոսկվայում կայանալիք հանդիպմանը ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն «Եվրազես» Բաց առևտրային գոտուն միանալու հարցը

Մայիսի 15-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Այս մասին հաղորդել է ԱՊՀ երկրների հարցերով ՌԴ Պետդումայի աշխատանքային հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Ըստ նրա, հանդիպման ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն «Եվրազես» Բաց առևտրային գոտուն միանալու հարցը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Ըստ որոշ տվյալների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համագործակցության բոլոր նախագահներին մայիսի 15-ին հրավիրել է քննարկելու հանրապետություններում տիրող իրավիճակը: Առայժմ հայտնի չէ, արդյոք հանդիպմանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: