12 մայիսի 2012 - 12:07 AMT
Արկադի Կարապետյան. Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, իսկ դիվանագետներն այդ հաղթանակները զրոյի են հավասարեցրել

Արցախյան պատերազմում հաղթնակը տրվել է համառ պայքարի ու մեծ զոհողությունների գնով, այս մասին օրերս երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

«Մենք քայլն արեցինք, Աստված էլ օգնեց»,-շեշտել է Արկադի Կարապետյանը հավելելով, որ հայ ժողովուրդը երբ կռվել է՝ միշտ էլ հաղթել է, այլ հարց է, որ դիվանագետներն այդ հաղթանակները զրոյի են հավասարեցրել:

Խոսելով պատերազմի մասին տարածվող տարբեր պատմությունների մասին նա նկատել է, որ այս տարիների ընթացում տարբեր առասպելներ են հորինվել, իբր հաղթել օգնել են ռուսները: «Վստահեցնում եմ, որ նրանք զինամթերք չեն մատակարարել, այլ վաճառել են:Մինչեւ հիմա հիշում եմ, որ 3 БМП եմ գնել, որի դիմաց վճարել եմ 240 հազար ռուբլի», հայտնում է Karabakh-open.info-ն: