13 մայիսի 2012 - 17:42 AMT
«Սարդարապատ» շարժումը կոչ է արել Արտավազդ Վարդանյանին դադարեցնել հացադուլը

«Սարդարապատ » շարժման նախաձեռնող խումբը կոչ է արել Արտավազդ Վարդանյանին, ով մայիսի 3-ից հացադուլ է հայտարարել, դադարեցնել իր քաղաքացիական ակցիան: Արտավազդ Վարդանյանի հացադուլի նպատակը ներկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում ընտրությունների անիմաստության փաստումն է և փակուղուց դուրս գալու այլ ելքերի որոնման կոչ է հասարակությանը: Այն համընկնում է «Սարդարապատ» շարժման որդեգրած այլընտրանքային իշխանության ձևավորման գաղափարի հետ: Նրա կոչը շրջանառության մեջ է մտել և համապատասխան արձագանք է գտել մամուլում և սոցկայքերում:

«Հակառակ վարչախմբի հակաօրինական և անմարդկային գործելակերպի, Արտավազդ Վարդանյանի հացադուլը իր առջև դրած խնդիրը լուծեց»,-ասվում է «Սարդարապատ » շարժման հայտարարությունում: