14 մայիսի 2012 - 20:24 AMT
Ռուսաստանը կշարունակի ակտիվ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասել է Պոպովը

Գտնվելով Բաքվում՝ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է այն մասին, որ նրա երկիրը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է: Նա նշել է, որ մնացած համանախագահների հետ նրա երկիրն ակտիվ ջանքեր կգործադրի կարգավորման համար:

Պոպովի խոսքով, Վլադիմիր Պուտինի առաջին հրամանագրերից մեկում նշվում է, որ Ռուսաստանը ՄԽ-ի հետ միասին կշարունակի ակտիվ աշխատանքը՝ ուղղված հակամարտության կողմերին աջակցությանը:

Նա նաև նշել է, որ միջնորդները Բաքու կատարած այցելության շրջանակներում Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել են հակամարտության կարգավորման արդի հարցերը, այդ թվում պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել Սոչիում հանդիպումից հետո: