17 մայիսի 2012 - 19:51 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Վանաձորի Մանկավարժական համալսարանում կլինի Wi-Fi անկյուն

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը` որակյալ աշխատուժի կարևորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկն ազդարարում է Վանաձորի մանկավարժական համալսարանից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, այս համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչով ապահովված լսարան և Wi-Fi անկյուն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ: Համալսարաններին կտրամադրվեն նաև ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ` տեսակոնֆերանսների կազմակերպման սարքեր, սերվերներ և UPS սարքեր, համակցման և ցանցի կառուցման այլ սարքեր` ի հավելում այդ բուհերում ստեղծվելիք Wi-Fi անկյունների: