18 մայիսի 2012 - 09:31 AMT
«Հայկական ժամանակ». Բեգլարյանը փոխվարչապետի պաշտո՞նն է ուզում

«Հայկական ժամանակի» լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակը: Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում: «Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա վարչապետի պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին այլընտրանք չի լինի, որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ընդունակ վարչարար: Բայց Բեգլարյանին փոխվարչապետի պաշտոնում չի ուզում տեսնել նաև Տիգրան Սարգսյանը, որն Արմեն Գևորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը»,- գրում է թերթը: