18 մայիսի 2012 - 16:35 AMT
«ԱրմենՏել»–ի բաժանորդների մի մասի կապը դեռ վերականգնված չէ

«ԱրմենՏել» բջջային ցանցի բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, վերականգնողական աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը տեղեկեկացնում է, որ շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից:

Ավելի վաղ «ԱրմենՏել» ընկերության մամուլի պատասխանատու Անուշ Բեգլոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել էր, բոլոր այն բաժանորդները, ում մոտ դեռևս կան խնդիրներ ելքային զանգերի հետ կապված, մոտակա մեկ ժամվա ընթացքում կվերականգնվի։