20 մայիսի 2012 - 18:07 AMT
Թբիլիսիում վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն հինգերորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Այսօր գիշերը Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Իլյայի Պետական համալսարանի Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 3,7:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վրացա-ադրբեջանական սահմանից 36 կիլոմետր հեռավորության և 55կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկատվություն չկա:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն հինգերորդ երկրաշարժն է Թբիլիսիում: Բոլոր երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի Զագաթալյան շրջանում: