22 մայիսի 2012 - 16:41 AMT
Ստամբուլի հայկական եկեղեցին չի մկրտում մահմեդականացված հայերին

Թուրքիայում բնակով մահմեդականացված հայերը, ովքեր վերգտել են իրենց արմատները և ցանկանում են դառնալ քրիստոնյա, չեն կարողանում մկրտվել հայկական եկեղեցում: PanARMENIAN.Net ի թղթակիցը զանգահարեց Պոլսո հայոց պատրիարքարան, պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Պատրիարքարանից պարզաբանեցին, որ նրանք կնքում են միայն այն մահմեդականներին, ովքեր եկեղեցում պսակադրվելու են հայերի հետ: Ինչ վերաբերում է մահմեդականացված հայերին, ապա, ըստ նրանց, նրանք ոչ մի ապացույց չունեն, որ հայ են, քանի որ եկեղեցական արխիվները ոչնչացվել են Եղեռնի ընթացքում:

Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների: Բացառության կարգով մկրտվելու թույլտվություն են ստանում միայն հայի հետ եկեղեցում ամուսնացող մահմեդականները: