23 մայիսի 2012 - 14:21 AMT
Սիրիական ընդդիմությունը գրավել է Հոմսի հայկական եկեղեցին ու դպրոցը

Շաբաթ օրը Սիրիայի ընդդիմությունը հարձակում է գործել Հոմս քաղաքում գտնվող հայկական եկեղեցու ու Իսահակյանի անվան դպրոցի վրա, հայտնում է Asbarez.com-ը՝ հղում անելով հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանին:

Դպրոցը գտնվում է Համիդիա թաղամասում, որը հիմնականում բնակեցված է քրիստոնյա արաբներով: Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն: Սիրիական բանակը գրոհում է այս թաղամասը, քանի որ այնտեղ մեծ քանակությամբ քաղաքացիական անձինք կան: