23 մայիսի 2012 - 18:30 AMT
Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչով Հայաստանը 59-րդ տեղում է 132 երկրների շարքում

Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) իրականացրած հերթական համեմատական վերլուծության համաձայն` 59-րդն է 132 երկրների շարքում 2012թ. համաշխարհային առևտրի խթանման ցուցիչով:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի (Հայաստանում ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն) կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրված հաղորդագրության համաձայն` Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Մոլդովային (76), Ադրբեջանին (88), Ուկրաինային (86), Ղազախստանին (105), Տաջիկստանին (110), Ղրղզստանին (111) և Ռուսաստանին (112): Վրաստանը առևտրի խթանման կատարողականով 38-րդն է:

Ոլորտում կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը և Հոնկոնգը: