25 մայիսի 2012 - 17:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Իրանի ԱԳՆ. Ադրբեջանը մեղավոր է իրանցի ատոմագետ գիտնականների սպանության մեջ

Երևանում ընթացող «Կովկաս-2011» միջազգային գիտաժողովում «Զերկալո» ադրբեջանական թերթի տեսաբան Ռաուֆ Միրկադիռովի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում իսլամամետ ուժերի ակտիվացումը կապված է Իրանի գործունեության հետ, ինչպես նաև այն մասին, որ այս տարի Ադրբեջանում ընթացող «Եվրատեսիլ» երգի մրցույթը միայն հնարք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, հանդիպմանը ներկա Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց. «Ադրբեջանի խնդիրը ոչ թե «Եվրատեսիլի» անցկացման, այլ սիոնիստական վարչակարգին օժանդակելու մեջ է, ինչպես նաև իրանցի ատոմագետ գիտնականների սպանության և կրոնով նախանշված վարքի նորմերից շեղվելու մեջ»:

Այդ հայտարարությանը Միրկադիռովը պատասխանեց, թե Ադրբեջանը աշխարհիկ պետություն է և շարիաթի նորմերին հետևելու որևէ պարտավորություն չի ստանձնել: Բացի այդ նա իրանական իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի հանդեպ ցինիկ և երկերեսանի քաղաքականության մեջ:

ՖՈՏՈՇԱՐՔ