25 մայիսի 2012 - 21:52 AMT
Չինաստանում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանձնաժողովի նիստում

2012թ. մայիսի 21-24-ը Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում (Թաիլանդ) մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 68-րդ նստաշրջանի աշխատանքներին: Հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած իր ելույթում դեսպան Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումները «Կայուն Զարգացման Ծրագրի» (Sustanable Development Program) իրականացման գործընթացում: Նա խոսեց համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, աղքատության դեմ պայքարի, գյուղական շրջանների զարգացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի, միջուկային էներգետիկայի զարգացման, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման խնդիրների մասին:

Նստաշրջանի ավարտին ընդունվեցին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործողությունների ծրագրեր նախանշող մի շարք բանաձևեր: