26 մայիսի 2012 - 14:02 AMT
Ֆրանսուա Օլանդը բացահայտել է Աֆղանստանից ֆրանսիական զորքերը դուրս բերելու մանրամասները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բացահայտել է Աֆղանստանից ֆրանսիական զորքերը դուրս բերելու մանրամասները: Ըստ նախագահի, 2000 զինծառայողներ դուրս կբերվեն մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը, սակայն 1400-ը կմնան Աֆղանստանում որպես տեսուչներ ու խորհրդականներ անորոշ ժամանակով, հայտնում է Associated Press-ը:

«Աֆղանստանի համար այժմ անկախության ու ինքնուրույնության շրջան է: Ահաբեկիչների կողմից առկա վտանգը չի վերացել, բայց զգալիորեն նվազել է»,-ասել է Օլանդը՝ ելույթ ունենալով ֆրանսիացի զինծառայողների առջև Աֆղանստանի Կապիզա գավառում: «Մենք կշարունակենք մասնակից լինել Աֆղանստանի ճակատագրին, սակայն այլ ձևաչափով»,-ասել է Օլանդը, հայտնում է ՌԲԿ-ն: