28 մայիսի 2012 - 12:37 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 40-րդ հորիզոնականը

Մայիսի 28-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագուն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1005 միավորով շարունակում է զբաղեցնել 40-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 11800 միավորով շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա):

Իսպանացի Ռաֆայել Նադալը 10060 միավորով 2-րդ հորիզոնականում է: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 9790 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Նալբանդյանը ներկայումս Փարիզում է և հանդես կգա Ռոլան Գարոսում, որտեղ նրա մրցակիցն է լինելու Ադրիան Ունգուրը (Ռումինիա): Խաղը կկայանա մայիսի 28-ին: