28 մայիսի 2012 - 14:42 AMT
Facebook-ը չի հրաժարվում իր սմարթֆոնը ստեղծելու փորձից

Խոշորագույն և ամենահայտնի Facebook սոցկայքն արդեն այս տարի կարտադրի սեփական սմարթֆոն: Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս» պարբերականը` հղելով ընկերության կայքին: Թերթը գրում է, որ Facebook-ի ղեկավարությունը աշխատանքի է վերցրել Apple-ի մի շարք նախկին աշխատողների: Նրանք բոլորն էլ մասնակցել են iPhone և iPad մշակմանը:

Facebook-ը սմարթֆոնի ստեղծման մասին տեղեկությունները գաղտնի է պահում, դրանք չի հաստատում, սակայն չի էլ հերքում:

Սա ընկերության` նոր ուղղությամբ աշխատանքներ սկսելու, արդեն երրորդ փորձն է. սեփական սմարթֆոն ստեղծելու գաղափարը ծագել է 2010թ, սակայն այն ժամանակ չի հաջողվել նախագիծը կյանքի կոչել: «Նյու Յորք Թայմսի» կարծիքով ընկերության` իր համար նոր ոլորտներում ակտիվությունը, կապված է եկամուտների նոր աղբյուրների որոնման հետ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը;