28 մայիսի 2012 - 13:12 AMT
Յուրի Խաչատուրով. ՀՀ և ԼՂՀ բանակները այժմ պատրաստ են կրկնելու Սարդարապատի հերոսների սխրանքները

«Ամենակարևորը միասնությունն է, հավատը սեփական ուժերին և սերը Հայրենիքի նկատմամբ: Այս ամենը կար 1918թ, ուստի այդ հաղթանակը նվաճվեց»,-այս մասին լրագրողներին է հայտարարել գլխավոր շտաբի հրամանատար Յուրի Խաչատուրովը` Սարդարապատի հուշահամալիր կատարած այցի ժամանակ:

Ըստ նրա, ՀՀ և ԼՂՀ բանակները այժմ պատրաստ են կրկնելու Սարդարապատի հերոսների սխրանքները, և անգամ` «շատ ավելին»:

Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: