30 մայիսի 2012 - 21:22 AMT
Փաշազադեն որոշել է ղարաբաղյան կարգավորման վրա դարձնել հոգևորականության ուշադրությունը

Կովկասի մահմեդականների վարչության հոգևոր առաջնորդ, շեյխուլիսլամը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է միջկրոնական երկխոսության մեջ», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նպատակահարմար եմ համարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ոչ միայն միջպետական բանակցությունների ժամանակ, այլև միջկրոնական երկխոսության մակարդակով»,- ասել է Փաշազադեն չորեքշաբթի օրը` ելույթ ունենալով Աստանայում համաշխարհային և ավանդական կրոնների IV համագումարում:

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի խնդիրը խոչընդոտում է ողջ կովկասյան տարածաշրջանի զարգացմանը:

«Պետությունների ղեկավարները միջազգային միջնորդությամբ շարունակում են բանակցային գործընթացն այդ երկարաձգված հակամարտության շուրջ, բայց այդ բանակցային գործընթացի հաջողության համար կառուցողական ոգի է անհրաժեշտ նաև միջկրոնական հաղորդակցության մեջ»,- ասել է Փաշազադեն: