4 հունիսի 2012 - 13:47 AMT
Գաիգիկ Մինասյան. 7-10 օրվա ընթացքում կներկյացվի Հայաստանի կառավարության նոր կազմը

Առաջիկա 7-10 օրվա ընթացքում կներկայացվի ՀՀ կառավարության նոր կազմը: Այդ մասին լրագրողներին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հավաստիացրել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, դրանից հետո, մինչև հունիսի 20-25 խորհրդարանին կներկայացվի կառավարության ծրագիրը; Մինասյանը նկատել է, որ ծրագրի ներկայացումը «շատ հետաքրքիր փուլ» կլինի, քանի որ դրա նկատմամբ վերաբերմունքով պատգամավորները ստիպված կլինեն հստակորեն ընտրել իրենց տեղը քաղաքական դաշտում:

Պատգամավորը հավելել է, որ կառավարության ծրագրի ներկայացումից հետո կավարտվի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության ձևավորումը և կսկսվի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու փուլը:

Նախորդ շաբաթ ՀՀԿ-ն արդեն առաջադրել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը` ՀՀ վարչապետի պաշտոնում: