4 հունիսի 2012 - 14:08 AMT
Ահարոն Ադիբեկյան. Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս է

Մայիսի 26-27-ին Արցախում անցկացրած սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն` արցախցիների միայն 0.6 տոկոսն է մայիսի 9–ին նոր ընտրվելիք նախագահից սպասում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքար:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը այդքան ցածր ցուցանիշը բացատրում է նրանով, որ արցախյան իշխանությունները երկրի բոլոր կառույցներում կոռուպցիայի դեմ պայքար են մղում:

«Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս (չլսված բան) է»,–ասաց Ադիբեկյանը` նշելով, որ այնտեղի կուսակցությունները միմյանց նկատմամբ էթիկայից դուրս պիտակավորումներ, վիրավորանքներ չեն հղում, ինչն ընդունված է հայաստանյան կուսակցությունների պրակտիկայում։