4 հունիսի 2012 - 15:45 AMT
Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անունները հայտնի են

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անուններն են՝ Մուշեղ Նուրբեկյան (լեյտենանտ, ծնված՝ 1981թ.),Մաքսիմ Մելքոնյան (1993թ., Գյումրու զ/կ), Սեդրակ Շահբազյան (ծնված՝ 1992թ., Շենգավիթի զ/կ), Արտակ Մնացականյան (1992թ., Տաշիրի զ/կ), Կորյուն Իրիցյան (1992թ., Էջմիածնի զ/կ): Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Ավելի վաղ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել էր, որ վիրավորված 4 զինվորների վիճակը կայուն է, իսկ մեկինը` ծանր:

Այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: