4 հունիսի 2012 - 19:59 AMT
Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը Թուրքիայի խոչընդոտելու մասին

Ամերիկյան ռեժիսոր Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել այն մասին, թե ինչպես է Թուրքիան խոչընդոտել ԱՄՆ-ում «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

Դեռևս 2006 թվականին վեպը էկրանավորելու միտք ուներ Սիլվեստր Ստալլոնեն: Բայց ASIMED թուրքական ընկերակցության ճնշման արդյունքում նա ստիպված եղավ հրաժարվել այդ գաղափարից, ինչպես և Մել Գիբսոնը 2009-ին: Ֆրանսիայում վեպի էկրանավորման մտադրություն ուներ Անրի Վեռնոյը:

Այդ պատմական, իր տեսակի մեջ առաջին նախագծի իրականացման համար ռեժիսոր Էդվին Ավանեսսը ֆինանսական աջակցության կարիք ունի: Հանգանակությունն իրականացնում է «Հայկական մշակութային արժեքների բարեկամներ» ընկերակցությունը: