6 հունիսի 2012 - 15:54 AMT
Վալերի Բուայեն չի հրաժարվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գաղափարից

Մարսելի հայերը պատրաստ են իրենց ձայները տալ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու, Հանուն ժողովրդական շարժման միության ներկայացուցիչ Վալերի Բուայեի օգտին: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն ասել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունն, ուղղված օրինագծի ընդունմանը: «Ես խոստանում եմ ձեզ չթուլացնել պայքարը: Մենք մեկ անգամ ևս կխնդրենք, որ նման օրինագիծ ներկայացվի խորհրդարանում»,-ասել է նա: Հանդիպմանը ցուցադրել է նաև «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմն այն մասին թե ինչպես է՝ ընկալվում Ցեղասպանության փաստը Թուրքիայում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը

Ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: