6 հունիսի 2012 - 16:23 AMT
Գևորգ Ղազարյան. Այս անգամ մենք գործում էինք ավելի արագ ու լավ էինք համագործակցում

Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով ղազախների հետ ընկերական խաղում դումբլի հեղինակ դարձավ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թիմը գտնվում էր լավ ֆիզիկական վիճակում:

“Եթե համեմատենք հույների խաղի հետ, ապա այս անգամ մենք գործում էինք ավելի արագ ու լավ էինք համագործակցում դաշտում: Ուրախ եմ հաղթանակի համար, բայց պետք է նաև խոստովանեմ, որ փոքրիկ բացթողումներ եղան, որոնց վրա մենք անպայման կաշխատենք”,- ասաց Ղազարյանը:

Հունիսի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ղազախներին: Վերջին` 3-րդ գոլը, խփեց Յուրա Մովսիսյանը: Հայերը մյուս ընկերական հանդիպումը կանցկացնեն օգոստոսին Բելառուսի դեմ: