6 հունիսի 2012 - 17:05 AMT
Անգելա Մերկելը կայցելի Գդանսկ, որպեսզի օժանդակի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի երեկոյան կժամանի Գդանսկ լեհական քաղաք, որպեսզի օժանդակի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

«Կանցլերը Գդանսկում կայցելի Գերմանիայի ազգային ընտրանուն, դա օժանդակության ժեստ է, որովհետև սկիզբը թիմի համար խոստանում է բարդ լինել»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-ից հուլիսի 1-ը Լեհաստանում և Ուկրաինայում: Կառավարության ներկայացուցչի խոսքով` Մերկելը դեռևս չի որոշել` արդյոք Եվրոպայի առաջնության ժամանակ կմեկնի Ուկրաինա, թե ոչ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ հետևում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրադրության զարգացմանը, հաղորդում է rsport.am-ը:

Գերմանիայի հավաքականը B խմբում կխաղա Պորտուգալիայի, Հոլանդիայի և Դանիայի հավաքականների հետ: