«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանը չի հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ հենց ինքը կզբաղեցնի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պաշտոնը: «Ես նման առաջարկ առայժմ չեմ ստացել և եթե ստանամ, մամուլը կիմանա այդ մասին»,- հայտնել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին:
Էլիզբարյանը չի մեկնաբանել նաև Խաչիկ Գալստյանի հրաժարականի պատճառները: «Ես ոչ մի կերպ չեմ կարող մեկնաբանել դա և այդ հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ»,- նկատել է նա:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօրվանից ինքը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պարտականությունների կատարումը:
«Հայտարարում եմ, որ ընթացիկ տարվա հունիսի 6-ից պաշտոնապես դադարում եմ կատարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պարտականությունները: Երախտագիտություն եմ հայտնում բոլոր ԶԼՄ-ներին, ում հետ ակտիվ, կառուցողական և արդյունավետ համագործակցություն եմ ունեցել իմ աշխատանքային գործունեության տարիների ընթացքում»,- ասվում է Խաչիկ Գալստյանի հայտարարության մեջ: