7 հունիսի 2012 - 11:31 AMT
Մեկնարկել է «Հարգանք» ծրագիրը, որն իրականացվելու է EURO-2012-ի ընթացքում

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, հայտնի հոլանդացի ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆը և նախկինում հանրահայտ իտալացի մրցավար Պյեռլուիջի Կոլլինան մասնակցել է «Հարգանք» ծրագրի հանդիսավոր մեկնարկին: Ծրագիրն իրականացվելու է EURO-2012-ի շրջանակներում:

«Հարգանք» քարոզարշավը սոցիալական պատասխանատվության ծրագիր է, որը մեկնարկել է 2008-ին: Դրա նպատակն է տեղի խմբակցություններին աջակցելը, սոցիալական խնդիրների դեմ պայքարը և անկախ սեռից, ռասայից, ֆիզիկական հնրավարություններից` մարդկանց հավասարության քարոզը:

ՈւԵՖԱ-ն մոտ 3 մլն եվրո է տրամադրել EURO-2012-ից առաջ և դրա ընթացքում 4 սոցիալական նախագծեր իրականացնելու համար` «Հարգիր տարբերությունները», «Հարգիր երկրպագուների մշակույթը», «Հարգիր անարգելությունը» և «Հարգիր քո առողջությունը»: