7 հունիսի 2012 - 13:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկական գելխեղդ գամփռը երկրորդ տեղն է գրավել Թբիլիսիի շների միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի կինոլոգիական միությունը մրցանակներով է վերադարձել մայիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած շների միջազգային ցուցահանդեսից: Դա գեղեցկության մրցույթ էր, որին մասնակցում էին 5 երկրից 160 շուն: Հայաստանը մասնակցել է 6 շներով, որոնցից բոլորը մտել են լավագույն տասնյակ, իսկ 2` լավագույն հնգյակ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:

Կինոլոգիական միությունը Թբիլիսի էր տարել Հայկական գելխեղդ գամփռ, երկու անգլիական Բիգլ, անգլիական սպանիել, կանարական դոգ, չինական շիցու ցեղատեսակի շներ:

Շիցուն և բիգլներից մեկը մտել են լավագույն հնգյակ, Գամփռը երկրորդն էր իր` Աշխատող շների խմբում:

Գաբրիելյանը նշեց, որ առաջին անգամ Թոբուշ-Բայազետ անունով Հայկական գելխեղդ գամփռը ներկայացավ Հայաստանից դուրս:

Գաբրիելյանն ասաց, որ գամփռի ոչ մի ձագ չի վաճառվել, և մոտակա 2 տարիների ընթացքում չի վաճառվի: Բանախոսի խոսքով, գամփռը միշտ բարձր գնահատանքի է արժանանում, հատուկ մրցանակի է արժանանում: Մոսկվայում նրանք հրավիրվել են մասնակցելու աշխարհի առաջնությանը, բայց գամփռի մասնակցությունը մեծ կասկածի տակ է: Գաբրիելյանի խոսքով, հսկա շանը դժվար է տեղափոխել օդանավով, հյուրանոցում կեցության խնդիր կա:

Հայաստանի կինոլոգիական միությունը Հայաստանում ցուցահանդեսներ է կազմակերպում, կա Երևանի գավաթ: Հայաստանի ցուցահանդեսին մասնակցել են 16 երկրների ներկայացուցիչներ:

ՖՈՏՈՇԱՐՔ