7 հունիսի 2012 - 18:11 AMT
Երիտասարդ համալսարանականները դատապարտում են ադրբեջանական դիվերսիան

«Երիտասարդ համալսարանականների միավորումը» մտահոգված ու վրդովված է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողություններ ծավալելու փաստով: Իրենց տարածած հաղորդագրության մեջ, երիտասարդ համալսարանականները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կազմակերպություններին դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ու իրական քայլեր ձեռնարկել նման միջադեպերի կրկնումը բացառելու համար:

Երիտասարդ համալսարանականները համոզված են, որ Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քայլերը կհանգեցնեն Արցախի անկախ հանրապետության միջազգային ճանաչմանը: Երիտասարդ համալսարանականները կոչ են անում Ադրբեջանի բնակչությանը տուրք չտալ Ալիևի կոռուպացված ռեժիմի ռազմատենչ հայտարարություններին և պայքարել, որպեսզի օր առաջ ազատվեն այդ ավտորիտար ռեժիմից: