8 հունիսի 2012 - 01:00 AMT
Հայաստանի երկնքում երեկոյան անհասկանալի լույս է երևացել

Այսօր երեկոյան՝ հունիսի 7-ին, ժամը 21:50-ի սահմաններում, մայրաքաղաքում, ինչպես նաև Հայաստանի մարզերում երկնքում տարօրինակ երևույթ է նկատվել՝ որը կոնաձև լուսային փայլատակում է թողել:

Մեր թղթակիցը ևս ականատես է դարձել, քանի որ այդ “երևույթը” չնկատելն անհնար էր:

Տարօրինակ երևույթը շատ կարճ է տևել, մոտ կես րոպե։ Ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է և սկսել ասես սպիտակ ծխի տեսք ընդունել, այնուհետև անհետացել է:

Ականատեսների պնդմամբ՝ նման երևույթ նկատվել է նա 2009-ի դեկտեմբերին՝ Նորվեգիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա ռուսական հրթիռ է եղել:

Իսկ թե իրականում ինչի հետևանք է և ինչ է եղել այդ “երևույթը”՝ դա արդեն միայն գիտնականները կարող են ասել...