ՀԱՀ իշխանությունները հայտարարել են ամառային Օլիմպիադան անցկացնելու առաջին հավակնորդ երկիրը դառնալ Աֆրիկայում: Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ հարավաֆրիկացի Հիդեոն Սեմը հաղորդել է, որ Լոնդոնում առաջիկա խաղերի ավարտից հետո ՀԱՀ-ն առաջին քայլերը կկատարի Օլիմպիադա-2024-ին իր հայտն առաջ տանելու ուղղությամբ:
Ենթադրվում է, որ հաջողության դեպքում մրցությունները տեղի կունենան Դուրբան քաղաքում` Հնդկական օվկիանոսի ափին:
Ճիշտ է, հարավաֆրիկյան հայտը կարող է ուժեղ մրցակցության հանդիպել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, քանի որ 2024 թվականին լրանում է Փարիզում վերջին Օլիմպիական խաղերի անցկացման 100 տարին, հաղորդում են լրատվական գործակալությունները:
Սակայն ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեն բազմիցս ընդգծել է, որ եթե ՀԱՀ-ն իր օլիմպիական հայտը ներկայացնի` որպես առաջին աֆրիկյան երկիր, այն զգալի օժանդակություն կստանա կազմակերպության կողմից: