8 հունիսի 2012 - 20:19 AMT
Q-400 նոր կանադական ինքնաթիռը ԱՊՀ երկրներում շահագործվելու սերտիֆիկատ է ստացել

Կանադական «Բոմբարդյե» ընկերության կողմից արտադրվող Q-400 ինքնաթիռը ԱՊՀ երկրներում շահագործվելու սերտիֆիկատ է ստացել: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին են հաղորդել «Բոմբարդյե» ընկերությունում:

Q-400-ը կարող է տեղավորել 60-80 ուղևոր, իսկ թռիչքի հեռավորությունը կազմում է մոտ 2500 կմ:

Ներկայումս ԱՊՀ երկրներում շահագործվում է ավելի քան 80 Q-200 և Q-300 սերիայի տուրբովինտային, ինչպես նաև տարածաշրջանային ռեակտիվ CRJ ինքնաթիռներ. Q-400 դրանցից ամենախոշորն է: