Իսպանացի մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոյի սուլիչը Լեհաստանի և Հունաստանի խաղում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը , որը մինչև հուլիսի 1-ը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում:
Նախքան խաղը, Վարշավայի «Նացիոնալնի» մարզադաշտում տեղի է ունեցել Евро-2012 բացման փոքրիկ արարողություն: Այն տևեց 12 րոպե, որին մասնակցեց մոտ 800 կամավոր աշխարհի ավելի քան 60 երկրներից:
Հունգարացի դաշնակահար Ադամ Դյորդը կատարել է Շոպենի լյա մինոր էտյուդը: Դաշնակահարը ցուցադրել է նաև ֆուտբոլային իր հմտությունները, գրում է ՌԻԱ Նովոստին:
Արարողության հայեցակարգը մշակվել է հայտնի պրոդյուսեր Մարկո Բալիչի կողմից, ով պատասխանատու էր 2006թ Թուրինի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծման համար:
А խմբի երկրորդ խաղը` Ռուսաստան-Չեխիա, Վրոցլավ քաղաքում կսկսվի երևանի ժամանակով 22.45-ին: