9 հունիսի 2012 - 13:47 AMT
Իսպանիայի իրավապահները 121 կգ կոկաին են առգրավել

Իսպանիայի իրավապահներն անց են կացրել վերջին տարիների ամենախոշոր գործողությունը, որի արդյունքում հայտնաբերվել է թմրանյութեր վաճառողների մի ամբողջ ցանց, որը գործել է Մադրիդում, Վալենսիայում, Բարսելոնայում, հայտնում է Իսպանիայի ազգային ոստիկանությունը:

Դոմինիկյան հանրապետությունից ժամանած կոնտեյներում հայտնաբերվել է 121 կգ կոկաին: Ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում նաև հանցավոր խմբավորման առաջնորդը, որը նաև ակումբների սեփականատեր է Մադրիդում և Վալենսիայում: