12 հունիսի 2012 - 10:41 AMT
Էլինա Դանիելյանը Կազանի Գրան պրիի 2-րդ տուրում միավորներ է կիսել Համփի Քոնեյրուի հետ

Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Կազանում տեղի ունեցող Գրան պրիի երկրորդ տուրում միավորներ է կիսել Համփի Քոնեյրուի (Հնդկաստան) հետ: Երկու տուրերում նա հավաքել է 1 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Երեք շախմատիստուհիներ` Աննա Մուզիչուկը(Սլովենիա), Ալիսա Գալյամովան(Ռուսաստան) և Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան)ունեն 1.5-ական միավոր և կիսում են 1-3 հորիզոնականները:

Մուզիչուկը 2-րդ տուրում հաղթել է Անտոանետա Ստեֆանովային, Կոստենյուկն ուժեղ է գտնվել Վիկտորիա Չմիլիտեից(Լիտվա), իսկ Գալյամովան միավորներ է կիսել Տատյանա Կոսինցևայի(Ռուսաստան) հետ:

Բեթուլ Քեմրե Իլդիզը(Թուրքիա) հաղթանակ է տարել Հոու Յիֆանի(Չինաստան) նկատմամբ, ոչ ոքի են ավարտվել նաև Եկատերինա Լանգո(Ուկրաինա)- Նադեժդա Կոսինցևա(Ռուսաստան) պարտիան:

3-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Բեթուլ Քեմրե Իլդիզի դեմ: